21 Սեպ
2024
21.4° c ԵՐԵՎԱՆ
19.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մահացել է հեռուստատեսային թոք-շոու ժանրի հեղինակ, հայտնի հեռուստահաղորդավար Ֆիլ Դոնահյուն

Մահացել է հեռուստատեսային թոք-շոու ժանրի հեղինակ, հայտնի հեռուստահաղորդավար Ֆիլ Դոնահյուն

Մահացել է ամերիկացի լրագրող և հեռուստահաղորդավար Ֆիլ Դոնահյուն․ տեղեկացնում է NBC հեռուստաալիքը՝ հղում տալով Դոնահյուի հարազատների հայտարարությունը։

Նշվում է, որ հաղորդավարը մահացել է իր տանը՝ երկարատև հիվանդությունից հետո՝ շրջապատված ընտանիքի անդամներով։

Լրագրողը 88 տարեկան էր։ ԽՍՀՄ-ում նա հայտնի է դարձել Վլադիմիր Պոզների հետ մի շարք հեռուստակոնֆերանսներից և համատեղ հեռուստահաղորդումից հետո։

Խորհրդային հեռուստադիտողի մոտ առավելագույն ճանաչողության է հասել ԽՍՀՄ-ԱՄՆ հեռուստակամուրջները վարելու ժամանակ։

Դոնահյուն ցերեկային թոք-շոու ժանրի հիմնադիրներից մեկն է։ Ֆիլ Դոնահյուի շոուն  եղել է իր ժամանակի ամենաազդեցիկ հաղորդումներից մեկը և եթերում է եղել ռեկորդային 29 տարի: