20 Սեպ
2024
16.4° c ԵՐԵՎԱՆ
14.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
8-ամյա Սոֆյա Բաղրամյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնության միանձնյա առաջատարն է

8-ամյա Սոֆյա Բաղրամյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնության միանձնյա առաջատարն է

Ավարտին մոտեցավ 2024 թվականի Եվրոպայի պատանիների կայծակնային շախմատի առաջնության առաջին խաղային օրը, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

6 խաղափուլից հետո մինչև 8 տարեկան աղջիկների խմբում միանձնյա առաջատարն է Սոֆյա Բաղրամյանը, ով հաղթել է բոլոր 6 խաղերում:

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Տիգրան Պետրոսյանն ունի 5.5 միավոր և կիսում է 2-3-րդ հորիզոնականները:

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Սոնա Կրկյաշարյանը ունի 5 միավոր և կիսում է 3-4-րդ հորիզոնականները:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Ալեքս Սահակյանը ունի 5 միավոր և կիսում է 4-7-րդ հորիզոնականները:

Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Դավիթ Մելքոնյանը նույնպես ունի 5 միավոր և կիսում է 5-9-րդ հորիզոնականները:

Վաղը՝ օգոստոսի 20-ին, տեղի կունենան մնացած 12 խաղափուլերը: