
Ըմբշամարտի պատանիների ԱԱ․ Յուրիկ Մխիթարյանը և Նարեկ Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար
Հորդանանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Յուրիկ Մխիթարյանը և Նարեկ Գրիգորյանը պարտություն են կրել և օգոստոսի 20-ին կպայքարեն բրոնզե մեդալի համար։
Մխիթարյանը (55 կգ) պարտվել է Ղազախստանի ներկայացուցիչ Ալփամիս Բոլաթուլիին, իսկ Գրիգորյանը՝ (65 կգ) իրանցի մարզիկ Ամիր Սայիդի Նովային։
Քառորդ եզրափակչում Մխիթարյանը 4։3 հաշվով առավելության էր հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Էմիր Էմիրովի նկատմամբ, իսկ Գրիգորյանը 9:3 հաշվով հաղթել էր վրացի Էրեկլի Տավբերիձեին։