ԵՄ-ն ակնկալում է՝
Ադրբեջանը համապարփակ համաներում կհայտարարի Արցախի բոլոր հայերի համար․ ասված է ԵՄ
արտաքին ծառայության մամուլի բաժնի տարածած հաղորդագրությունում:
Հաղորդագրության մեջ
մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու
իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ նրանց տներում
արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության, ինչպես նաև պայմաններ
ստեղծի կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար՝ հարգելով նրանց
պատմությունը, մշակույթն ու մարդու իրավունքները:
«Մենք ի գիտություն
ընդունեցինք նախագահ Ալիևի հրապարակային արտահայտությունները Ղարաբաղի հայերի հետ խաղաղ
ապրելու և նրանց իրավունքները պահպանելու պատրաստակամության մասին։ Ադրբեջանն ունի
հստակ առաջնային պատասխանատվություն բնակչության ճակատագրի համար։ Պետք է տրամադրվեն
շոշափելի, կոնկրետ և թափանցիկ երաշխիքներ։ Մենք ակնկալում ենք համապարփակ համաներում Ղարաբաղի բոլոր հայերի՝ ներառյալ
նրանց ներկայացուցիչների համար, և բոլոր կողմերի զսպվածությունը կոշտ հռետորաբանությունից»,-
ասված է հաղորդագրության
մեջ։