Ադրբեջանը ԲՐԻՔՍ-ին միանալու պաշտոնական հայտ է ներկայացրել
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտնել է, որ Ադրբեջանը պաշտոնական հայտ է ներկայացրել ԲՐԻՔՍ–ին միանալու համար:
Հուլիսի 3-ին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում ընդունվել է «Համատեղ հռչակագիր Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին»։ Հռչակագրի 4.5 կետի համաձայն՝ ադրբեջանական կողմը ԲՐԻՔՍ–ին միանալու ցանկություն է հայտնել, ինչը ողջունել է չինական կողմը:
ԲՐԻՔՍ–ը միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին: Դրա անդամներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։