
Սոնա Կրկյաշարյանը և Սոֆյա Բաղրամյանը ՝ Եվրոպայի կայծակնային շախմատի չեմպիոններ
Եվրոպայի կայծակնային շախմատի պատանեկան առաջնությունում Հայաստանը երկու չեմպիոն ունի․ տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Սոնա Կրկյաշարյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն։
Նա 18 հնարավորից վաստակել է 14.5 միավոր՝ 1.5 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստուհուց:
Սոֆյա Բաղրամյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն։
Նա 18 հնարավորից վաստակել է 16 միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը: