Իրանը չի շտապելու Իսրայելին հարվածելու հարցում. ԻՀՊԿ բրիգադի գեներալ
Իրանը չի շտապելու Իսրայելին հարվածելու գործում՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի սպանության, այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադի գեներալ Ալի Մոհամմադ Նաինին, գրում է Mehr գործակալությունը։
«Ժամանակը մեր կողմն է և սիոնիստական ռեժիմի դեմ պատասխանի ժամկետը կարող է երկարաձգվել», – հայտարարել է գեներալը։ Նա չի բացառել, որ Իրանի պատասխան գործողությունները կտարբերվեն Իսրայելի դեմ գործողություններում նախկինում կիրառված մեթոդներից: Նաինին ընդգծել է նաև, որ շատ կարևոր է, որպեսզի Իսրայելի ղեկավարությունը չկարողանա կռահել, թե հատկապես ինչպես են իրանցի զինվորականներն արձագանքելու Հանիեի սպանությանը: