ՌԴ ԶՈՒ գրոհային վաշտի հայազգի հրամանատարի կինը մեկնել է ռազմաճակատ՝ հայտնաբերելու ամուսնու դին
ՌԴ ԶՈՒ գրոհային վաշտի հրամանատար Արսեն Գևորգյանի կինը մեկնել է ռազմաճակատ՝ հայտնաբերելու զոհված ամուսնու դին․գրում է RT-ն։
Կնոջ խոսքով՝ Արսենն իր վերջին ձայնային հաղորդագրությունը նրան ուղարկել է հունիսի 5-ին, իսկ հունիսի 12-ին հայտնել են, որ ամուսինը մահացել է՝ իր մարմնով ծածկելով չորս տղաների, նրա շնորհիվ տղաները կարողացան փախչել ու փրկվել։
Արսեն Գևորգյանի կինը որոշել է ամուսնու մարմինը գտնել պատերազմի դաշտից։ Նա նախատեսում է պայմանագիր կնքել ՌԴ պաշտպանության նախարարության հետ՝ արդեն պաշտոնապես առաջնագիծ մեկնելու համար։