21 Սեպ
2024
19.3° c ԵՐԵՎԱՆ
11.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելական բնակավայրերում մոտ 350 ինքնապաշտպանական ջոկատ կստեղծվի

Իսրայելական բնակավայրերում մոտ 350 ինքնապաշտպանական ջոկատ կստեղծվի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման՝ հարձակումից տուժած քաղաքներում, ավաններում
և գյուղերում Իսրայելի զինված ուժերը ծրագրում են ստեղծել 347 տեղական ինքնապաշտպանական
ջոկատներ։ տեղեկացնում են իսրայելական աղբյուրները։

Նշվում է, որ Իսրայելի բնակիչները զանգվածաբար գրանցվում են նոր
կազմավորումներում։ Այդ ջոկատները ներառված կլինեն Իսրայելի պաշտպանության բանակի կառուցվածքում
և կենթարկվեն թիկունքի հրամանատարությանը։ 

Մեկ շաբաթում նման կազմավորումներ են ստեղծվել ավելի քան
15 բնակավայրերում։