ՌԴ-ն մշտապես կոչ է անում Երևանին և Բաքվին խուսափել ցանկացած գործողությունից, որը հղի է իրավիճակի դեգրադացիայով
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Վլադիմիր Պուտինի այցին Բաքու։ Նա նշել է, որ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը համապարփակ քննարկել են Երևանի և Բաքվի հաշտության հարցը։
«Այս ուղղությամբ իրականցվող մեր բոլոր ջանքերը համապատասխոնում են դաշնակցային ոգուն ինչպես Հայաստանի, այնպես էլ Բաքվի հետ», – նշել է նա։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր լարվածության աճին, ապա ՌԴ-ն մշտապես կոչ է անում Երևանին և Բաքվին ցուցաբերել զսպվածություն, խուսափել ցանկացած գործողությունից, որը հղի է իրավիճակի դեգրադացիայով, բոլոր հարցերը հարկավոր է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական, դիվանագիտական ճանապարհով։