Ինչքան իշխող ուժի խոստումներն ու գլուխգովելը արցախցիներին պատշաճ
ընդունելու-տեղավորելու վերաբերյալ «եվրոպական բարձունքներ» է գրավում, դրան հակառակ
արցախցիների խնդիրներն աճում ու կուտակվում են. ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ Ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան
Աբրահամյանը։
Աբրահամյանի խոսքով՝
արցախցիների մեծ թվով հարցեր, որոնք մակերեսին
նկատելի չեն` կրթական, առողջապահական, սոցիալական ապահովության և ծառայության հետ կապված
խնդիրներ, թողնված են անորոշության կամ կիսալուծումների հույսին:
«Այս ամբողջը իր խորը
արտահայտումը կստանա առաջիկա ամիսներին, երբ իրավիճակը պայթյունավտանգ ու անկանխատեսելի
հուն կմտնի»,-գրել է նա :