12 Հուն
2025
-1.8° c ԵՐԵՎԱՆ
0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի ներկայացուցիչը կանչվել է Բելառուսի ԱԳՆ

Հայաստանի ներկայացուցիչը կանչվել է Բելառուսի ԱԳՆ

Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը հրավիրվել է Արտաքին գործերի նախարարություն՝ Երևանում «Բելառուսի դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցած վանդալիզմի գործով»։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բելառուսի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։

«Հայ դիվանագետը մանրամասն տեղեկացվել է Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի նկատմամբ մի խումբ անձանց կողմից իրականացված վանդալիզմի, Բելառուսի դիվանագիտական ​​ներկայացուցչությանը հասցված վնասի և դա կանխելու Հայաստանի իրավապահ մարմինների ակնհայտ անբավարար միջոցների մասին»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։