21 Սեպ
2024
16.3° c ԵՐԵՎԱՆ
12.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եմենի ափերի մոտ հրետակոծությունից հետո հունական տանկեր է այրվել

Եմենի ափերի մոտ հրետակոծությունից հետո հունական տանկեր է այրվել

Կարմիր ծովում՝ Եմենի Հոդեյդա նավահանգստի մոտակայքում գտնվող հունական տանկերում հրդեհ է բռնկվել․ հաղորդում է Associated Press-ը՝ հղում տալով Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գրասենյակին (UKMTO)։

Բրիտանական գերատեսչության տվյալներով՝ տանկերի վրա չորս անգամ կրակ է բացվել։

Հունաստանի Առևտրային նավատորմի նախարարությունից պարզաբանել են, որ խոսքը Sounion նավի մասին է, որը Հունաստանի դրոշով Իրաքից Կիպրոս է ուղևորվել՝ անձնակազմի 25 անդամով։