Մեծ Բրիտանիայի վարչապետը կմեկնի Իսրայել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այսօր կմեկնի Իսրայել՝ տարածաշրջանի
առաջնորդներին կոչ անելու խուսափել մերձավորարևելյան հակամարտության հետագա սրացումից:
Սունակը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախագահ
Իսահակ Հերցոգի հետ, ապա կմեկնի տարածաշրջանային մայրաքաղաքներ։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Ջեյմս Քլևերլին ևս կմեկնի տարածաշրջան
և կհանդիպի Եգիպտոսի, Թուրքիայի և Կատարի ղեկավարների հետ։