Գազայի հիվանդանոցի
վրա մահաբեր հարձակումից հետո, երբ արդեն նույնիսկ Էրդողանական վարչախումբը և Պակիստանն
են ստիպված խիստ հռետորաբանությամբ հանդես գալ Թել-Ավիվի հասցեին, իսկ մահմեդական պետություններում
նաև զանգվածային բողոքի ցույցեր են, Բաքվի բարբարոսական վարչախումբը շարունակում է
մնալ Իսրայելի հիմնական դաշնակիցը և պլացդարմը իսլամադավան բնակչություն ունեցող երկրների
շարքում, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Բազմաթիվ անգամներ
կրոնական գործոնը Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ օգտագործել փորձած Բաքվի
երեսպաշտ վարչախումբն այժմ քար լռություն է պահպանում Գազայում ոչ միայն հիվանդանոցի,
այլ նաև մզկիթի վրա հրթիռային հարձակումների կապակցությամբ, ինչը հնարավորություն է
ճիշտ աշխատանքի դեպքում այս արհեստածին կազմավորումը
իսլամական աշխարհում բարոյազրկելու ու «հերձվածող» դարձնելու և առանց դաշնակից թողնելու
գործում։
Հայաստան պետություն-ամրոցի
գաղափարը պետք է ենթադրի ոչ միայն մեր հզորացում և ամրապնդում, այլ նաև թշնամու հնարավորին
թուլացում և մեկուսացում, իսկ այդպիսի հնարավորություններ կան և դեռ էլի լինելու են»,-
գրել է Ոսկանյանը։