21 Սեպ
2024
14.3° c ԵՐԵՎԱՆ
8.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում հայ գերիները տառապում են, իշխանությունը գնա COP29-ին ի՞նչ անի. Բագրատ սրբազան

Բաքվում հայ գերիները տառապում են, իշխանությունը գնա COP29-ին ի՞նչ անի. Բագրատ սրբազան

Հայաստանի գործող իշխանությունը Բաքվում անելիք չունի։ Մի քաղաքում, որտեղ ապօրինաբար պահվում, տառապում են հայ գերիների։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ արքեպոսկոպոս Գալստանյանը։

«Գնան Ադրբեջան ի՞նչ անեն, գնան ստորանալո՞ւ։ Էն քաղաքում որտեղ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտում տառապում է, որտեղ մեր գերիներն են, գնան ի՞նչ անեն։

Բայց քանի որ այս մարդիկ ներկայացնում են ադրբեջանական իշխանություններին, կարող է և գնան»,- ասել է Բագրատ սրբազանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերին Բաքվում կայանալու է COP29՝ ՄԱԿ կլիմայական փոփոխության համաժողովը, որին մասնակցելու հրավեր է ստացել Հայաստանը։

Գործող իշխանությունը հրավերը դեռ ո՛չ հերքել, ո՛չ էլ ընդունել է։