Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակն օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում, որի համաձայն փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Փոշու պարունակությունը Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում բարձր էր օգոստոսի 15-ին, իսկ Արաբկիրում՝ օգոստոսի 21-ին, Նոր-Նորքում՝ չի գերազանցել։
ՊՈԱԿ-ի տվյալնելով՝ ծծմբի երկօքսիդի պարունակությունը նույնպես գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Նոր-Նորքում՝ օգոստոսի 15-ին, 17-ին և 20-ին, Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։