Ի՞նչ անել Արևմտյան Նեղոսի տենդից խուսափելու համար
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն ուղեցույց է հրապարակել Արևմտյան Նեղոսի տենդից խուսափելու համար։ Ուղեցույցը բաղկացած է 8 կետից։
- Սահմանափակել մթնշաղին մինչև լուսաբաց դրսում անցկացրած ժամանակը, երբ մոծակներն ակտիվանում են։
- Ձեռք չտալ սատկած թռչուններին։
- Կրել երկարաթև հագուստ։
- Հեռացնել տան շրջակայքում առկա ջրականգերը` մոծակների բազմացումը կանխելու համար։
- Կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ` հիվանդ կենդանիների հետ շփման, սպանդի կամ մսեղիքի մշակման ընթացքում։
- Խուսափել երկար խոտերից, խոնավ տարածքներից, թփերից և խոտածածկ ափերից։
- Օգտագործել միջատավանիչ միջոցներ։
- Օգտագործել պատուհանի և դռների համար նախատեսված հակամիջատային ցանց։
Հիշեցնենք` Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ վարակման հետևանքով Հայաստանում մահացության դեպք է գրանցվել և վիրուսով վարակվածների 80%-ի մոտ ախտանիշներ չեն զարգանում, սակայն 1%-ի մոտ կարող են զարգանալ նյարդաբանական լուրջ բարդություններ, ինչպիսիք են էնցեֆալիտը կամ մենինգիտը։