
Մայքլ Ֆելփս. լեգենդար օլիմպիական չեմպիոնը, ով փոխեց լողի գաղափարը
Բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելփսի անունը լող սպորտաձի հոմանիշն է, այդ անունը հավերժացել է սպորտի պատմության մեջ: 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերից հետո կարիերան ավարտած Ֆելփսը համարվում է բոլոր ժամանակների մեծագույն մարզիկներից մեկը․ նա նվաճել է 28 օլիմպիական մեդալ, որոնցից 23-ը ՝ ոսկե: