20 Սեպ
2024
15.2° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռումինացի զինվորականները ՆԱՏՕ-ի  զորավարժությունների ժամանակ սխալմամբ հրթիռակոծել են լեհական գյուղը

Ռումինացի զինվորականները ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ սխալմամբ հրթիռակոծել են լեհական գյուղը

Միջադեպ է տեղի ունեցել Լեհաստանի «Սաութ Հիլզ» պոլիգոնում անցկացված զորավարժություններից հետո, որը հինգշաբթի անցկացրել է Sky Guardians հակաօդային պաշտպանության ջոկատը՝ ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանակում․ գրում է ռումինական Adevarul պորտալը՝ հղում տալով երկրի պաշտպանության նախարարությանը։

«Հինգշաբթի օրը՝ օգոստոսի 22-ին, «Sky Guardians» ՀՕՊ ջոկատը Լեհաստանի Սաութ Հիլզ լեռնաշղթայում գիշերային կրակահերթ է իրականացրել «Gepard» համակարգերով:

Ժամը 22.30-ին ջոկատի հրամանատարին հայտնել են, որ պոլիգոնի մերձակայքում գտնվող Բեմովո Պիսկիե գյուղում երկու արկ է ընկել՝ պատճառելով նյութական վնաս։

Ջոկատի հրամանատարությունը գործը հետաքննող Լեհաստանի ռազմական ոստիկանությանը հասանելի կդարձնի բոլոր տվյալներն ու տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են՝ պարզելու այս դեպքի հանգամանքները»․ – ասվում է նախարարությա հայտարարության մեջ։

Բնակավայրի Ֆրանցիսեկ Ռոմանկևիչը պարզաբանել է, որ մեկ արկ դիպել է տան պատուհանին, որտեղ քնած է եղել բնակիչը։ Արկը կոտրել է ապակին և ծակել պատը։ Քնած տղամարդը շատ է վախեցել, նրան բժշկական օգնություն են ցուցաբերել, այժմ նրա առողջությանը վտանգ չի սպառնում։

Մարդկային առումով այլ տուժածներ չկան։