Հոսանքազրկված թունել, մարզադաշտ ու թատրոն ինչի՞ց է առաջացել հոսանքի դեֆիցիտ
2009 թվական։ Հայաստանը պաշտոնական, ընդ րում ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ պատրաստ է էլեկտրաէներգիա վաճառել Թուրքիային․ սակայն քաղաքական, նաև տնտեսական պատճառներով գործարքը չի կայանում։ Հայտարարությունից 3 տարի անց Թուրքիան հայտարարում է Ռուսաստանի հետ համատեղ ատոմակայան կառուցելու մասին։
2017 թվական։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարում է, որ պատրաստ են 8 միլիարդ դոլարի ներդրում կատարել էլեկտրէներգիայի ու հատկապես վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա մեզ այնքան էլ հարկավոր չէ, քանի որ ունենք էլեկտրաէներգիայի ավելցուկ, որը չգիտենք՝ որտեղ սպառել։