Ո՞վ և ինչպե՞ս փչացրեց հայ-ռուսական հարաբերությունները
Վերջին տարիներին Ռուսաստանի ԱԳն ճեպազրույցների ժամանակ Հայաստանի մասին հիշում են, մեղմ ասած, ոչ լավ նոտայով: Օգոստոսի 21-ի անդրադարձը թերևս դիվանագիտական հերթական ապտակն էր:
Զախարովան խոսել է անվտանգությունից, ասել որ ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, որպես Հայաստանի կայունության երաշխավոր, չկան այլընտրանքներ: ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է, եթե անգամ նոր դաշնակիցներ ես փնտրում, այդ ճանապարհին չպետք է մոռանաս նախկիններին, հատկապես, որ ձևավորված հարաբերության հիմքը եղել են առնվազն տասնամյակները: