20 Սեպ
2024
15.2° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերին. կան զոհեր, այդ թվում՝ երեխա

Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերին. կան զոհեր, այդ թվում՝ երեխա

Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը 9 հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի բնակավայրերի ուղղությամբ:

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, երեք հոգի վիրավորվել է։

«Հեզբոլլահ»-ը հայտնել է վեց զինյալների կորստի մասին։

Նշվում է նաև, որ օրվա ընթացքում «Հեզբոլլահ»-ի կողմից 11 գրոհ է իրականացվել իսրայելական բանակի դեմ, հարվածներ են հասցվել ՑԱԽԱԼ-ի սահմանային հենակետերին