Ձերբակալվել են Միհրան Պողոսյանի հիմնադրած կուսակցության փոխնախագահն ու մամուլի խոսնակը
«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը հայտնում է կուսակցության փոխնախագահի ու մամուլի խոսնակի ձերբակալման մասին:
«Հայաստանի գործող ռեժիմը հերթական անգամ ապօրինի գործողությունների է դիմել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նկատմամբ։
Առանց որևէ իրավական հիմնավորման ձերբակալվել են ՀՀՄ կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամլո խոսնակ Հայկ Ստեփանյանը։
Տեղի ունեցածը գործող վարչախմբի կողմից «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը «վախեցնելու» հերթական ապարդյուն փորձն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կուսակցության նախագահը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն է։