15 Նոյ
2024
6° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լևոն Քոչարյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով

Լևոն Քոչարյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով

ՀՀ երկրորդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություն
են ներկայացրել քննիչն ու դատախաղազը, հայտնել է Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը․

«Միջնորդության ներկայացման
ընթացքում դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ
վարքագծի վերաբերյալ, բայց պետք է մնա կալանավորված։ Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի
11-ը վարութային գործողություն չանելու մասով, որևէ դիրքորոշում չունի, բայց պնդում
է, որ պետք է Լևոն Քոչարյանը մնա կալանավորված»,- մանրամասնել է պաշտպանը։

Այսօր  Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝
դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, ընթանում էր Լևոն Քոչարյանի կալանավորման
ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունը։

Դատարանը մերժել է
պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը և երկրարացրել կալանքը։