ՌԴ դեսպանատունը Ֆրանսիայի իշխանություններից պահանջել է պարզաբանել Telegram-ի հիմնադրի ձերբակալման պատճառները
Ռուսաստանի դեսպանատունը Ֆրանսիայի իշխանություններից պահանջել է անհապաղ պարզաբանել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալման պատճառները, տեղեկացնում է РИА Новости-ն։
Դեսպանատունը Փարիզից պահանջել է ապահովել ձերբակալվածի իրավունքների պաշտպանությունը և նրան հյուպատոսական հասանելիություն տրամադրել։ Ռուսական կողմի պնդմամբ՝ այս պահին ֆրանսիական կողմը խուսափում է փոխգործակցությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փարիզում ձերբակալվել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը։