29 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քրիստոնեական ոչ մի եկեղեցի չի կարող լուծարվել. Հռոմի պապը՝ Զելենսկու կայացրած որոշման մասին

Քրիստոնեական ոչ մի եկեղեցի չի կարող լուծարվել. Հռոմի պապը՝ Զելենսկու կայացրած որոշման մասին

Ոչ մի քրիստոնեական եկեղեցի չի կարող լուծարվել: Այս մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, խոսելով Ուկրաինայում վերջին շրջանի «օրենքների» մասին։

«Մտածելով Ուկրաինայում վերջերս ընդունված օրենքների մասին՝ ինձ մոտ վախ է առաջանում աղոթողների ազատության համար։ Ով իրապես աղոթում է, միշտ աղոթում է բոլորի համար: Աղոթքը չի կարող չարություն կատարելու պատճառ լինել: Եթե ինչ-որ մեկը սեփական ժողովրդի դեմ չարություն է անում, նա մեղավոր կլինի դրա մեջ: Բայց նա աղոթելիս չարիք չի գործում: Եվ թող աղոթելու հնարավորություն ստանա նա, ով ցանկանում է աղոթել այն վայրում, որն իր եկեղեցին է համարում: Խնդրում եմ, թող ուղղակիորեն կամ անուղղակի չվերացվի ոչ մի քրիստոնեական եկեղեցի», – ասել է Հռոմի պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։

Հիշեցնենք՝ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության հետ կապված կրոնական կազմակերպությունների, մասնավորապես, ուկրաինական ուղղափառ եկեղեցու գործունեությունն արգելելու մասին օրինագիծ: