Դամասկոսի և Անկարայի մերձեցման գործընթացում առաջընթաց չկա. Ասադ
Այս պահին Սիրիայի և Թուրքիայի մերձեցման գործընթացում առաջընթաց չկա՝ չնայած միջնորդների՝ Ռուսաստանի, Իրանի և Իրաքի ջանքերին․ այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը,գրում է РИА Новости-ն։
«Ռուսաստանը, Իրանն ու Իրաքը Թուրքիայի հետ հաշտեցման նախաձեռնություններով են հանդես եկել, և մենք դրական ենք արձագանքել դրանց, սակայն ոչ մի առաջընթաց չի գրանցվել՝ հակառակ միջնորդների անկեղծությանը»,-ասել Է Ասադը:
Սիրիայի ղեկավարը նշել է, որ երբ պայմանավորվածությունները ձեռք են բերվում, դրանք հայտարարվում են համատեղ հայտարարությամբ, որը դառնում է համատեղ հարաբերությունների հիմքը և ներառում է բանակցություններ՝ մերժելով կողմերից որևէ մեկի կողմից երկակի ստանդարտների կիրառումը։
«Ճիշտ չեն թուրքերի հայտարարություններն այն մասին, որ Սիրիան պատրաստ չէ բանակցությունների նախքան Սիրիայի տարածքից թուրքական ուժերի դուրսբերումը։
Կարևոր է, որ մենք ունենանք հստակ փուլեր, և ցանկացած նախաձեռնության հիմքը պետք է լինի ինքնիշխանությունը»,-հայտարարել Է Ասադը։