Դուրովին ձերբակալելու որոշումը քաղաքական չէ. Մակրոն
Պավել Դուրովին ձերբակալելու որոշումը քաղաքական չէ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ֆրանսիայում Telegram-ի ղեկավարի կալանավորումն իրականացվել է շարունակվող հետաքննության շրջանակներում»,- գրել է Ֆրանսիայի նախագահը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ որոշումը կկայացնեն դատավորները։
Երկու օր առաջ Ֆրանսիայում ձերբակալել էին Telegram-ի սեփականատեր Պավել Դուրովին։ Նա ձերբակալվել էր հատուկ ծառայությունների հետ գործակցության առաջարկը մերժելու պատճառով։ Դուրովին մեղադրում են ահաբեկչությանը, թմրադեղերի շրջանառությանն ու մանկական պոռնոգրաֆիային աջակցելու համար։ Telegram հարթակը չի մոդերացվում և նման բովանդակությամբ նյութերը հեշտությամբ տարածվում են։
Փարիզի դատախազությունը հայտարարել է կալանքը ևս 48 ժամով երկարաձգելու մասին։