Վրաստանի նախագահ Սալոմե
Զուրաբիշվիլիի իմպիչմենտը խորհրդարանում տապալվել է. նախագահի իմպիչմենտին աջակցել
է 86 պատգամավոր, դեմ է քվեարկել մեկ պատգամավոր։ Այս մասին գրում է Грузия
онлайн պորտալը։
Ըստ քվեարկության արդյունքների՝
պետության ղեկավարի պաշտոնում մնում է Սալոմե Զուրաբիշվիլին։
Իմպիչմենտի միջոցով
պաշտոնանկ անելու հարցի քվեարկությունն իրականացվել է փակ գաղտնի քվեարկությամբ։ Վրաստանի
խորհրդարանի լիագումար դահլիճում քվեարկության ժամանակ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության
պատգամավորներից բացի, ներկա են եղել «եվրոպական սոցիալիստներ» «Գիրչի» կուսակցության
պատգամավորները և պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին։ Նախագահ Զուրաբիշվիլին նույնպես ներկա
է գտնվել նիստերի դահլիճում։
Հաշվի առնելով Վրաստանի խորհրդարանի կանոնակարգը, եթե իմպիչմենտին
չեն աջակցում համապատասխան թվով պատգամավորներ, այն է՝ 100 պատգամավոր, հարցը համարվում
է հանված, և չի թույլատրվում նույն մեղադրանքի առաջադրումը պաշտոնյայի նկատմամբ։