15 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ժողովրդավարության ճգնաժամ». Փաշինյանի միակ ձեռքբերումը

«Ժողովրդավարության ճգնաժամ». Փաշինյանի միակ ձեռքբերումը

«Ժողովրդավարական Հայաստանը անցնում է ծանր փորձությունների միջով և սա ճշմարտություն է: Բայց նույնպիսի ճշմարտություն է այն, որ Հայաստանի ժողովրդավարությունն է անցնում ծանր փորձությունների միջով: Եվ, այնուամենայնիվ, մեծագույն ճշմարտությունն այն է, որ ժողովրդավարությունն է Հայաստանում անցնում ծանր փորձությունների միջով, ոչ միայն Հայաստանի ժողովրդավարությունը, այլև ժողովրդավարությունն ընդհանրապես». սա մի հատված է  Նիկոլ Փաշինյանի՝ ստրասբուրգյան վերջին ելույթից:

Հայաստանի ներկայիս ղեկավարը Ստրասբուրգում տոնեց իր հերթական «շռնդալից հաղթանակը» և Գինեսի գրքում գրանցվելուն արժանի պատմական ռեկորդ արձանագրեց. Փաշինյանը մեկ ելույթի ընթացքում 24 անգամ արտասանեց «ժողովրդավարություն» բառը։ Նկատենք, որ մինչ ստրասբուրգյան ելույթը ռեկորդը պատկանում էր Կիմ Չեն Ընին, իսկ նրանից առաջ՝ Նիկոլաե Չաուշեսկուին։

Ինչևէ, ռեկորդը ռեկորդ, բայց մեր վարչապետը շատ կարևոր ուղերձ էր հղում եվրոպացի գործընկերներին․ այն է՝ «ժողովրդավարությունը Հայաստանում անցնում ծանր փորձությունների միջով»։ Ասել՝ ծանր փորձություն, նշանակում է չասել ոչինչ․ 

ՀՀ-ն այս պահին ունի ավելի շատ քաղբանտարկյալ, քան նախորդ՝ «հակաժողովրդավար» իշխանությունների օրոք, 

ՀՀ-ում լրատվամիջոցների դեմ այսքան դատական հայցեր  չեն եղել,

Դատավորներն էլ երբեք այսքան խեղճ, անզոր ու «վնգստացող» չեն եղել

Կարող ենք երկար թվարկել, սակայն կարևորն այն է, որ Փաշինյանը լիովին ընդունում է իր մեղքը և գիտակցում, որ ժողովրդավարության հարցում ևս ձախողել է։

Ուղերձը հասկանալի է, արդարացված, բայց թերի։ 

Բանն այն է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում գրեթե ամեն ինչն է անցնում ծանր փորձությունների միջով։ Սա էլ քիչ էր, պարզվում է՝ ունեք անվտանգային դաշնակիցներ, ովքեր Հայաստանում իշխանափոխություն անելու կոչեր են հնչեցնում:

Պարզ է չէ՞, որ վարչապետը չափազանցնում է․ Հայաստանը երբևիցե չի ունեցել անվտանգային դաշնակիցներ՝ ունեցել է (հուսանք դեռ ունի) մեկ անփոխարինելի դաշնակից։ Հավանական է նաև, որ Փաշինյանը չի չափազանցնում, ուղղակի նրա հարգանքը ՌԴ-ի նկատմամբ այքան մեծ է, որ հոգնակի թվով է դիմում։ 

Փաշինյանի տրամաբանությունը պարզ է․ եթե ԵԽ-ում շատ արտասանեմ ժողովրդավարություն բառը և բոլոր մեղքերի համար մեղադրեմ ռուսաստաններին՝ ինձ հոտնկայս կծափահարեն։ 

Բրա՛վո, ներկայացումը հաջողվեց, հանդիսատեսը ցնծության մեջ է։ Փաշինյանը մոռացավ միայն վերջում ավելացնել․ «Մեծագույն ճշմարտությունն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները իմ թեթև ձեռքով անցնում են ծանր փորձությունների միջով»։

Վազգեն Բադալյան