Եվրոպայի երիտասարդական առաջնության 5-րդ տուրում երկու հայ շախմատիստ դարձել է առաջատար
Հայ շախմատիստներ Տիգրան Համբարձումյանը և Բենիկ Աղասարովը վաստակել են համապատասխանաբար 5 և 4,5 միավոր և առաջատար են դարձել իրենց տարիքային կատեգորիաներում Եվրոպայի երիտասարդական առաջնության 5-րդ տուրի արդյունքներով․ հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Տիգրան Համբարձումյանը 5 անընդմեջ հաղթանակ է տարել և միանձնյա առաջատարն է մինչև 12 տարեկան պատանիների խմբում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մինչև 18 տարեկան տղաների խմբում Ռոբերտ Փիլիպոսյանն ու Ալեքս Սահակյանն ունեն 4-ական միավոր, իսկ մինչև 14 տարեկան աղջիկների խմբում՝ Սոնա Կրկյաշարյանը։