Թուրքիան Իսրայելի հետ առևտուրը չի դադարեցրել. թուրք ընդդիմադիր պատգամավոր
Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» (Iyi) կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Թուրհան Չյոզմեզն անդրադարձել է Թուրքիա-Իսրայել առևտրին. գրում է Ermenihaber-ը։
Նա ընգծել է, որ չնայած թուրքական կողմից բազմաթիվ հայտարարություններին, առևտուրը շարունակում է իրականացվել:
«Կամ ճանապարհում ուղղությունն է փոխվում, կամ էլ Հունաստանի և Ռումինիայի տարածքով մատակարարում է իրականացվում: Այս հարցում մեզ հասած տեղեկություններ և լուրջ կասկածներ կան:
Կառավարությունը հայտարարել է, որ Իսրայելի հետ ունեցած առևտուրն ամբողջապես դադարեցրել է, սակայն տարբեր երթուղիներով Իսրայել ապրանքի արտահանման շարունակման մասին կասկածներն արդեն դադարում են ուղղակի կասկած լինել»:
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Թուրքիայի՝ Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասին հայտարարություններից հետո Պաղեստին իրականացված արտահանումները միանգամից 12 անգամ աճել են: