Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն գնում է Ուկրաինայի
նախագահ Վլադիմիր Զելենսկու հետքերով. հայտնում է ՏԱՍՍ-ը՝
հղում անելով՝ Մոսկվայում անանուն բարձրաստճան աղբյուրին ։
«Եվրախորհրդարանում հոկտեմբերի 17-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ
Փաշինյանի ելույթը գնահատում ենք որպես բացարձակ անպատասխանատու եւ սադրիչ, հատկապես
այն հարցում, որը վերաբերում է Ռուսաստանին եւ ռուս-հայկական հարաբերություններին։
Տեսնում ենք, թե ինչպես
են Հայաստանը փորձում վերածել N 3 Ուկրաինայի, եթե Մոլդովան համարենք N 2 Ուկրաինա,
իսկ Փաշինյանը յոթ մղոնանոց քայլերով ընթանում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»,-
նշել է նա։