28 Դեկ
2024
3.3° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի պատրիարքարանն ուղղափառությունը պետական կրոն հռչակելու առաջարկ է ստացել

Վրաստանի պատրիարքարանն ուղղափառությունը պետական կրոն հռչակելու առաջարկ է ստացել

Վրաստանի Պատրիարքարանը կառավարությունից ուղղափառությունը պետական ​​կրոն հռչակելու վերաբերյալ առաջարկ է ստացել։

Այդ մասին հայտնել է Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, սարկավագ Անդրիա Ջաղմաիձեն։

Նրա խոսքով, այդ քայլով «իշխանությունը ցանկանում է էլ ավելի ամրապնդել եկեղեցու դերն ու կարգավիճակը»։

Ըստ նրա` ուղղափառությունը պետական կրոն հռչակելը արժեքների, ավանդույթների և քրիստոնեական արժեքների պաշտպանությունն ամրապնդելու քայլ կլինի։

Նշենք, որ երեկ ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաալիքը հաղորդել էր` իշխող «Վրացական երազանք»-ը մտադրվել է ուղղափառությունը պետական ​​կրոն հռչակել։

Ըստ հեռուստաալիքի՝ սա հենց «ավանդական արժեքների պաշտպանության ոլորտում գաղտնի նախաձեռնությունն է», որի մասին իշխող կուսակցությունը խոստանում է պաշտոնապես հայտարարել մեկ ամսից: