17 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
5.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Lևոն Քոչարյանի նկատմամբ արտաիրավական հետապնդում է իրականացվում. պաշտպան

Lևոն Քոչարյանի նկատմամբ արտաիրավական հետապնդում է իրականացվում. պաշտպան

Գործ ունենք բացառապես քաղաքական մոտիվի հետ. լրագրողների հետ զրույցում
ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր
Կոչուբաևը:

Պաշտպանյալի նկատմամբ իրականացվողը նա «արտաիրավական քրեական հետապնդում»
է համարում։

«Այն, ինչ կանխատեսել ենք փաստաբանական թիմով, իրագործվել է: Մենք
չէինք ակնկալում, որ Մնացական Մարտիրոսյանն այլ դատավորի կմակագրի, կամ Մասիս Մելքոնյանը
կունենա անհրաժեշտ անաչառություն, օբյեկտիվություն, բարոյականություն, որպեսզի այս
գործով ինքնաբացարկ հայտնի։ Մասիս Մելքոնյանը  չի կարող լինել անաչառ՝ պայմանավորված
իր քաղաքական գործունեությամբ, իր քաղաքական թիմի ղեկավարի բացառիկ ատելությամբ՝ ուղղված
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Արդեն իսկ պրոցեսը մեկնարկում է իրավունքների խախտմամբ»,-
ասել  է նա։

Լևոն Քոչարյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն նշել է, որ նրան
բերման ենթարկելու մասին տեսանյութերն ուսումնասիրելուց հետո վարույթն իրականացնող
մարմինը պետք է պարզապես քրեական վարույթը կարճելու որոշում կայացներ:

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է
հանուն Արցախի իրականացվող ակցիաների ընթացքում: