2024 ը՝ աննախադեպ բռնությունների տարի. Հելսինկյան կոմիտեն զեկույց է հրապարակել
Քանի որ սեպտեմբերին ընդդիմադիր ուժերը թեժ աշուն են խոստանում, կրկին ակտուալ է դառնում հավաքների ազատությունների մասին խոսելն ու տարատեսակ վերլուծությունները, որոնք հրապարակում են տարբեր հասարակական կազմակերպություններ։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն վերջերս իր զեկույցում նշել է, որ վերջին տարիներին վիճակը միայն վատթարացել է։ Խախտումները ևս մեկ ռեկորդ են գրանցել՝ դեպքերի մեծ մասը պարզապես նախադեպ չեն ունեցել որևէ ժամանակ։ Ընդ որում, խոսքը վերաբերում է միայն ընդդիմադիր բնույթ կրող հավաքներին։