Ցնցված եմ Գազայի հատվածում Ալ-Ահլի Ալ-Արաբի հիվանդանոցի վրա կատարված
ողբերգական հարձակումից. ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ խոսելով միջադեպի
մասին, որի հետևանքով, ըստ տարբեր աղբյուրների՝ 500-1000 մարդ է զոհվել։
«Անհրաժեշտ է, որ այս միջադեպի հետ կապված բոլոր փաստերը մանրակրկիտ
հետաքննվեն, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,֊ասել է նա՝ կոչ անելով թույլ
տալ, որ մարդասիրական օգնություն հասնի Գազայի հատված։