Հարկավոր է հայտնաբերել Գազայում հիվանդանոցի հրթիռակոծության մեղավորներին
և պատասխանատվության ենթարկել նրանց. X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ դիվանագիտության
ղեկավար Ժոզեպ Բորելը:
Հիշեցնենք, որ երեկ Գազայի հատվածում հիվանդանոցի հրթիռակոծության
հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել՝ հիմնականում կանայք ու երեխաներ: Այս հարվածների
համար Իսրայելի և ՀԱՄԱՍ֊ի ուժերը միմյանց են մեղադրում:
Բորելը, լրագրողների հետ զրույցում նաև նշել է, որ չնայած Իսրայելն
իրավունք ունի հարձակումներից պաշտպանվելու, սակայն դա ունի սահմաններ:
«Այդ սահմանը միջազգային իրավունքն է և միջազգային մարդասիրական
իրավունքը», – ասել է նա:
Բորելը նշել է, որ Իսրայելի բանակի հրահանգը, որ 24 ժամում 1 միլիոն
մարդ տեղափոխվի Գազայի հյուսիսային հատվածից դեպի հարավ, հնարավոր չէր իրագործել՝ հաշվի
առնելով նաև այն, որ չկան փոխադրամիջոցներ։