18 Սեպ
2024
28.1° c ԵՐԵՎԱՆ
17.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոնֆերենցիաների լիգա. հայտնի են «Նոա»-ի մրցակիցները հիմնական փուլում

Կոնֆերենցիաների լիգա. հայտնի են «Նոա»-ի մրցակիցները հիմնական փուլում

Մոնակոյում կայացած վիճակահանության արդյունքներով հայտնի դարձան Երևանի «Նոա»-ի մրցակիցները ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։

Վիճակահանությունից առաջ վերջին՝ 6-րդ զամբյուղում ընդգրկված Հայաստանի փոխչեմպիոնը կհյուրընկալվի Լոնդոնի «Չելսիին», ավստրիական «Ռապիդին» և սերբական «Բաչկա Տոպոլային», իսկ տանը կմրցի Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի, չեխական «Մլադա Բոլեսլավի» և իսլանդական «Վիկինգուրի» հետ։

Առաջին անգամ մրցաշարի հիմնական փուլը կանցկացվի շվեյցարական համակարգով, բոլոր՝ 36 մասնակիցները կլինեն մեկ աղյուսակում: Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 6 հանդիպում, երեքական տնային և արտագնա: Խաղերի ժամանակացույցը կհրապարակվի օգոստոսի 31-ին։

1-8-րդ տեղերը զբաղեցրած ակումբները դուրս կգան 1/8 եզրափակիչ: 9-24-րդ տեղերը գրաված թիմերն էլ կանցկացնեն լրացուցիչ հանդիպումներ և կպայքարեն փլեյ-օֆֆի մյուս ուղեգրերի համար: