09 Հուն
2025
0.1° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գոհար Հարությունյանը երրորդ ոսկին է նվաճել Եվրոպայի առաջնությունում, Արուսյակ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր

Գոհար Հարությունյանը երրորդ ոսկին է նվաճել Եվրոպայի առաջնությունում, Արուսյակ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր

Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը հրաձիգները պայքարում էին խառը վազք մրցաձևում․ տեղեկացնում են Հրաձգության ֆեդերացիայից:

Կանանց պայքարում 375 միավորով հաղթող է դարձել Գոհար Հարությունյանը։

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Արուսյակ Գրիգորյանը, 373 միավոր արդյունքով։

Վազող թիրախ ձևի Եվրոպայի երիտասարդական առաջնության խառը վազք մրցաձևի թիմային պայքարում Գոռ Խաչատրյան / Հայկ Մինասյան / Համլետ Կարենյան եռյակը 1082 միավորով դարձել է արծաթե մեդալակիր։

Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան եռյակը 1021 միավորով նույնպես նվաճել է արծաթե մեդալ։

Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը խառը վազք մրցաձևում 1112 միավոր արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն։