Նոր ուսումնական տարին՝ նոր խնդիրներով
Մեկնարկում է 2024-2025 նոր ուսումնական տարին՝ նոր խնդիրիներով։ Դասագրքերի պակաս, բուհական կրթական անորոշ չափորոշներ և բազում անպատասխան մնացած հարցեր։ Դպրոցներում շարունակվում են ակտուալ մնալ դասագրքերն ու դրանց բացակայությունը, իսկ ուսանողները չեն հասկանում՝ ի վերջո բուհերը միավորվելո՞ւ են, թե՝ ոչ, կամ ինչ նոր չափորոշիչների մասին է խոսում նախարարությունը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության վերջին նիստի ժամանակ հայտարարեց, թե դպրոցներում խնդիրներ չկան, բոլոր դասագրքրերը հասել են դպրոցներ, սակայն իրականությունն այլ է՝ մասնավորապես «Հայոց պատմություն» առարկայի 8-րդ դասարանի նոր դասագրքի մասով։ Մանրամասները՝ ռեպորտաժում։