
Խաղաղության փոխարեն պետականության կորուստ․ Ալիևը խոսել է ՀՀ Մայր օրենքից
Ալիևը շարունակում է մատը Հայաստանի զարկերակին պահել։ Ադրբեջանի բռնապետը նորից խոսել է ՀՀ Սահմանադրության և հայկական բանակի զինման մասին։ Իլհամ Ալիևը Թուրքիայի խորհրդարանի պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ, քանի որ ձգձգում է Սահմանադրության փոփոխությունը, նաև զինվում է Ֆրանսիայից և արևմտյան այլ երիկրներից, անցկացնում է նաև զորավարժություններ։