22 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
-3.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրապարակել են ուսումնարանների և քոլեջների ցանկերը, որտեղ կարող են սովորել Արցախից տեղահանված ուսանողները

Հրապարակել են ուսումնարանների և քոլեջների ցանկերը, որտեղ կարող են սովորել Արցախից տեղահանված ուսանողները

Հրապարակվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և
միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների
ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․
սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները․
հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ հաստատել
է 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված
ուսանողների՝ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով
կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը: 

Ցանկում  ներկայացված են տրամադրվելիք կրթաթոշակների առավելագույն
չափերը՝ ըստ կրթական ծրագրերի, ուսուցման ձևերի և ոլորտների.

1.Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի մասնագիտություններով՝
245 000 դրամ:

2. Միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա ուսուցմամբ՝

-արվեստի ոլորտի մասնագիտություններով՝ 480 000 դրամ.

-առողջապահության ոլորտի մասնագիտություններով՝ 500 000 դրամ.

-այլ ոլորտների մասնագիտություններով՝ 300 000 դրամ:

3. Միջին մասնագիտական կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ մասնագիտություններով՝
300 000 դրամ:

ՀՀ ԿԳՄՍՆ հասարակության հետ կապերի և տեղեկատվության վարչությունիցտեղեկացնում
են նաև,որ Ավագ դպրոց հաճախած կամ հիմնական կրթությունից հետո կրթությունից դուրս մնացած
անձանց համար, որոնք կրթությունը շարունակում են նախնական մասնագիտական (արհեստագործական)
կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով, պետության կողմից կրթաթոշակ չի նախատեսվում։