17 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
5.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փոխըմբռնում կա Երասխ-Ջուլֆա-Մեղրի Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում. Զախարովա

Փոխըմբռնում կա Երասխ-Ջուլֆա-Մեղրի Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում. Զախարովա

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը
Երևանի մերձեցման առանցքային տարրն է. հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական
ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հիշեցրել է, որ որ այդ հարցով զբաղվում է ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի
փոխվարչապետերից բաղկացած աշխատանքային խումբը:

Զախարովայի խոսքով՝  խմբի 12 հանդիպում է տեղի ունեցել, մանրամասն
ուսումնասիրվել է երկաթուղու և ավտոճանապարհների երթուղիները:

«Ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ
երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի
իրականացման վերաբերյալ: Մեր աշխատանքում մենք ելնում ենք փոխադարձության, հարգանքի
սկզբունքների պահպանման անհրաժեշտությունից ու երկու երկրների ինքնիշխանության իրավասությունից»,-
հավելել է Զախարովան։