18 Սեպ
2024
20° c ԵՐԵՎԱՆ
14.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երեկ Երևանում տեղացած անձրևը 2 անգամ գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը

Երեկ Երևանում տեղացած անձրևը 2 անգամ գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը

Նախօրեին տեղումները գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ․ այս մասին տեղեկացնում են Քաղաքապետարանից։

«Օգոստոսի 30-ի երեկոյան տեղացած անձրևի հետևանքով մայրաքաղաքի որոշ հատվածներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվել։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկություններով տեղումներն եղել են աննախադեպ՝ 17-18 մմ:  Այն գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ:

Երևանի քաղաքապետարանի սանմաքրման հիմնարկի, ՆԳՆ փրկարար ծառայության և «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներն իրականցնում են անձրևի հետևանքով առաջացած կուտակումների հեռացման աշխատանքներ: