
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում արձանագրվել են Հայկական մուֆլոններ. ՀՀ ՇՄՆ
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում արձանագրվել են Հայկական մուֆլոններ, տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Հայկական մուֆլոնը գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում:
Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»։