Սեպտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Էրդողանն Ալիևին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում «Նոր Ադրբեջան» կուսակցության վստահ հաղթանակի կապակցությամբ։
Էրդողանը վստահություն է հայտնել, թե ընտրություններն անցել են ազատ, ժողովրդավարական պայմաններում և արտացոլում են «ադրբեջանական ժողովրդի կամքը»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ։ Տեղամասերի 91 տոկոսի արձանագրությունների մշակման արդյունքներով պարզվել է, որ երկրի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը ստացել է ձայների մեծամասնությունը։