23 Դեկ
2024
-1.2° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն առգրավել է Վելեսուելայի նախագահի ինքնաթիռը

ԱՄՆ-ն առգրավել է Վելեսուելայի նախագահի ինքնաթիռը

ԱՄՆ-ը Դոմինիկյան Հանրապետությունում առգրավել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ինքնաթիռը և ուղարկել Ֆլորիդա․ այս մասին հայտնում է CNN-ը։

Երկու ամերիկացի պաշտոնյա լրատվամիջոցին տեղեկացրել են, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր։

Սա ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև վաղուց սառեցված հարաբերությունների վերջին զարգացումն է, և այն կարող է նոր սրացման պատճառ դառնալ, քանի որ Միացյալ Նահանգները շարունակում է հետաքննել Վենեսուելայի կառավարության կոռուպցիոն գործողությունները:

Բայդենի վարչակազմի աղբյուրներից մեկնմեկն ընդգծել է, որ այս գործողության նպատակն է Վենեսուելայի իշխանություններին ցույց տալը, որ «ոչ ոք օրենքից վեր չէ»։

Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չճանաչել Մադուրոյին որպես Վենեսուելայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ։ Այսպիսով, քաղաքական գործիչը չունի «ժողովրդավարական լեգիտիմություն», – նշել էչ նա: Միաժամանակ Բորելը խոստովանել էր, որ Մադուրոն կմնա Վենեսուելայի փաստացի նախագահը։