Իլոն Մասկը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը
Իլոն Մասկը շարունակում է գլխավորել աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակը․ գրում է Forbes ամսագիրը։
Այնուամենայնիվ, տեխնոլոգիական աշխարհում բաժնետոմսերի արժեքների փոփոխություններով պայամանավորված, վերադասավորվել է աշխարհի տասը ամենահարուստ մարդկանց ավելի քան կեսի վարկանիշը:
Արդյունքում, Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը կրկին դարձել է աշխարհի չորրորդ ամենահարուստ մարդը։ Ամերիկացի բիզնես մագնատ Ուորեն Բաֆեթը առաջ է անցել Google-ի համահիմնադիր Լարի Փեյջից, իսկ Բիլ Գեյթսը առաջ է անցել Google-ի երկու համահիմնադիրներից և դարձել աշխարհի յոթերորդ ամենահարուստ մարդը։ Իլոն Մասկը պահպանել է իր տեղը որպես աշխարհի ամենահարուստ մարդ, որի կարողությունը գնահատվում է 243,7 միլիարդ դոլար, ինչը 3 միլիարդ դոլարով ավելi է քան մեկ ամիս առաջ։
Նախորդ ամսվա ընթացքում ամենամեծ շահույթը գրանցել է Ցուկերբերգը: Նրա կարողությունն աճել է մոտ 14 միլիարդ դոլարով՝ կազմելով մոտ 180,5 միլիարդ դոլար։ Այս աճը պայմանավորված է նրանով, որ Meta Platforms-ի բաժնետոմսերն օգոստոսին աճել են 9 տոկոսով:
Իսկ նախորդ ամսվա ընթացքում ամենամեծ կորուստը ունեցել է Amazon ընկերության նախագահ Ջեֆ Բեզոսը։ Amazon-ի բաժնետոմսերի անկման պատճառով նրա կարողությունը նվազել է 7,8 միլիարդ դոլարով՝ հասնելով 197 միլիարդ դոլարի: Չնայած կորուստներին, Բեզոսը պահպանել է աշխարհի 2-րդ ամենահարուստ մարդու՝ իր վարկանիշը: